Անկարան մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ կողմից Ցեղասպանության հերքման քրեականացումը

Անկարան մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ կողմից Ցեղասպանության հերքման քրեականացումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչն արձագանքել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխությունների ընդունմանը, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:

Հուլիսի 1-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը:

ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական կողմը ուշադրությամբ հետևել է փոփոխությունների փաթեթի պատրաստման և ընդունման գործընթացին:

Նշվում է, որ այս տեսքով ընդունումը խոսքի ազատության սահմանափակման լուրջ ռիսկեր է պարունակում, գրում է Ermenihaber.am-ը:

«Բնականաբար մենք կշարունակենք հետևել այս դեռևս օրենքի ուժ չստացած բանաձևի հետ կապված զարգացումներին Ֆրանսիայի սենատում: Մենք սպաում ենք, որ սենատը բանաձևից դուրս կթողնի խոսքի ազատության սահմանափակումներ պարունակող տարրերը»,- ասված է հայտարարության մեջ:

«Հավասարության ու քաղաքացիության» մասին օրենքի փոփոխությունը նախատեսում է 45000 եվրո տուգանք ու 1 տարվա ազատազրկում մարդկության դեմ հանցագործությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար: Օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր:

Կարդացեք նաև՝ Նալբանդյան. Հույս ունենք, որ Ֆրանսիայի Սենատը կհաստատի երկրի ԱԺ-ի որոշումը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---