ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն հավանություն է տվել ՀՀ-ին $24.1 մլն ֆինանսական օգնությանը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն հավանություն է տվել ՀՀ-ին $24.1 մլն ֆինանսական օգնությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեն հուլիսի 12-ին հավանություն է տվել 2017 ֆինանսական տարվա պետական և արտաքին գործողությունների և կից ծրագրերով օրինագծին, որով օգնություն է տրամադրվում նաև Հայաստանին և տարածաշրջանին: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը:

2016-ի օրինագծի նմանությամբ Կոմիտեի որոշումը 2017-ի ֆինանսական տարվա վերաբերյալ չի սահմանում Հարավային Կովկասում ֆինանսավորման մակարդակներն ընդհանուր առմամբ: Սենատը հավանություն է տվել նախագծին այն պայմանով, որ ՀՀ-ին կհատկացվի $24.1 մլն ոչ ռազմական օգնություն, ինչպես նաև կոչ է արել շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղին:

«Քանի որ Կոնգրեսը պետք է լրամշակի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների մասին օրինագիծը, ԱՀՀ-ն կշարունակի պայքարել Հայաստանում ապաստանած սիրիահայերին լրացուցիչ աջակցություն հատկացնելու, ինչպես նաև ապրիլյան պատերազմի հետևանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վերականգնման համար հումանիտար օգնության տրամադրման ուղղությամբ:

Հունիսի սկզբին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությանը և տարածաշրջանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու առաջարկին։ Կայացված որոշման համաձայն՝ ԱՄՆ Սենատը համաձայնվել է 24 մլն 112.000 ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունը և 10 մլն 936.000 ԱՄՆ դոլարի՝ Ադրբեջանին:

2016-ին ԱՄՆ-ն նախատեսում է բյուջեով $22 մլն 412.000 հատկացնել Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն: 2015-ի համեմատ, այդ գումարն ավելին է 22%-ով: Սակայն, 2016-ին ևս ԱՄՆ-ի բյուջեով հատկացումներ չեն նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար։

Ընթերցեք նաև. ԱՄՆ Սենատն ընդունել է Հայաստանին ավելի քան $24 մլն տրամադրելու առաջարկը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---