Թուրքիայի հետ սահմանի հսկողությունն ուժեղացվել է16 հուլիսի 2016 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունն անցել է Թուրքիայի հետ պետական սահմանի ուժեղացված հսկողության, հայտնում է «Ինտերֆաքսը» սահմանապահ վարչության հաղորդագրության վրա հղումով: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկիրը այսպես կոչված «Խաղաղ խորհրդի» կառավարման տակ է գտնվում: Նախագահ էրդողանը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց: Ավելի ուշ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են երկրում տիրող իրավիճակը: «Մենք անցել ենք սահմանի ուժեղացված հսկողության»,-ասել են վարչությունում: ՀՀ և Թուրքիայի սահմանի երկարությունը մոտ 345 կմ է: Հուլիսի 8-ին ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանի 2 քաղաքացու, որոնք ապօրինաբար հատել էին հայ-թուրքական սահմանը: Տեղաբնակներից, որոնք աշխատելիս են եղել սահմանից ոչ հեռու, ահազանգ է ստացվել այն մասին, որ Թուրքիայի կողմից անծանոթ մարդ է դուրս եկել սահմանամերձ Արաքս գետի ափը: Հունիսի 15-ին ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցներն Անգոլայի քաղաքացու էին ձերբակալել, որն ապօրինաբար հատել էր հայ-թուրքական սահմանը: Սահմանախախտը լողալով անցել է սահմանային Արաքս գետը, հետո, հատուկ գիտելիքներ ունենալով, հաղթահարել է ազդանշանային համալիրը և մի քանի տասնյակ մետր գնացել սահմանի երկայնքով` փորձելով «քողարկել հետքերը»: Որոշ ժամանակ անց սահմանախախտը փորձել է խորանալ ՀՀ տարածք: Տեղաբնակները, լինելով կամավորների ժողովրդական ջոկատի անդամներ, տեսել են անհայտ անձին և օպերատիվ կերպով հայտնել են սահմանապահ ուղեկալ: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |