Պետդեպի կոչը՝ ՊՊԾ գունդը գրավածներին հավասար և արդար վերաբերմունք ցուցաբերեք

Պետդեպի կոչը՝ ՊՊԾ գունդը գրավածներին   հավասար և արդար վերաբերմունք ցուցաբերեք

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երևանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մենք թեթևացած ենք, որ Էրեբունու ոստիկանական շենքի առճակատումը հուլիսի 31-ին ավարտվեց:

Կրկնում ենք, որ Հայաստանում քաղաքական փոփոխության հասնելու նպատակով բռնության կիրառումն անընդունելի է», հաղորդում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը:

Հուլիսի 30-ին Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր հրապարակել՝ արտահայտելով ԱՄՆ-ի խորը մտահոգությունը հուլիսի 29-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից օգտագործված դաժան մեթոդների, ինչպես նաև լրագրողներին և նրանց տեխնիկան նշանակետի տակ առնելու վերաբերյալ:

«Մենք ողջունում ենք, որ Հայաստանի կառավարությունը հանձն է առել հետաքննել զեկույցները: Մենք ուշադրությամբ կհետևենք այդ հետաքննության զարգացմանը:

Մենք կառավարությանը կոչ ենք անում, որպեսզի ոստիկանական շենքի առճակատմանը մասնակցած անձանց օրենքի սահմաններում հավասար և արդար վերաբերմունք ցուցաբերի», - հավելել է Պետդեպը:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---