Թբիլիսիում կալանավորվել են Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի գործով կասկածյալները

Թբիլիսիում կալանավորվել են Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի գործով կասկածյալները

PanARMENIAN.Net - Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի գործով ձերբակալված 7 անձի համար Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը:

Ըստ քննության տվյալների, խումբը մտադիր էր պայթեցնել Ռուսաստանից Հայաստան գնացող գազատարը:

Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի համար Վրաստանում ձերբակալվածներից մեկը հաճախակի է այցելել Ուկրաինա: Այդ մասին հայտնել է Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը: Միևնույն ժամանակ պետանվտանգության մարմնի ներկայացուցիչն ասել է, որ «դեռևս չի հաստատված` արդյոք այդ հանցավոր խումբը ղեկավարվել է այդ երկրից (Ուկրաինայից):

«Թբիլիսիի քաղաքային դատարանը ահաբեկչության փորձի գործով մեղադրյալների համար որպես խափանման միջոց ընտրել է կալանքը: Դատավորը հաշվի է առել դատախազության միջնորդությունը և կալանավորել է գործով անցնող բոլոր 7 քաղաքացիներին: Նախնական դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին տեղական ժամանակով 15:00-ին»,-մեջբերում են վրացական ԶԼՄ-ները քաղաքային դատարանի հայտարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանում 7 անձ է ձերբակալվել, որոնք փորձել են պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գազամուղը: Այդ մասին հայտնել է Վրաստանի Պետանվտանգությունը: Ձերբակալվածների թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեվան Մամպորիան: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի 5 քաղաքացի. Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Վ-ն, Ջաբա Մ-ն, Նուրի Չ-ն: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեվան Մ-ն, և քաղաքացի Իրակլի Բ-ն` հանցագործության մասին չտեղեկացնելու համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---