Վարչապետ. Սոցիալական լարվածության իջեցմանը, բիզնեսի զարգացմանն ուղղված քայլեր են ձեռնարկվելու

Վարչապետ. Սոցիալական լարվածության իջեցմանը, բիզնեսի զարգացմանն ուղղված քայլեր են ձեռնարկվելու

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Այդ մասին սեպտեմբերի 14-ին հայտարարել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում:

«Մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր:Եթե ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու՝ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, նաև բիզնեսի զարգացման առումով», - ասել է վարչապետը:

Նրա խոսքով, որոշելու են, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու:

«Նախկին կառավարության ծրագիրն օգտագործելու ենք, կստեղծենք մաքսիմալ բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծողի համար. դա կարող է շատ ընդհանուր թվալ, բայց բոլոր ռեյտինգներով երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար, ստեղծագործող, հավելյալ արժեք ստեղծող մարդը երջանիկ է», - ասել է Կարապետյանը:

նրա խոսքով, տնտեսության զարգացումը չունի այլ բանաձև, քան ստվերի դեմ պայքարը:

«Մենք վճռական ենք տրամադրված, որովհետև տնտեսության զարգացման ուրիշ ձև գոյություն չունի: Մոնոպոլիաները միշտ չեն վատը, եթե շուկան փոքր է, ապա շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք գրավել: Այլ հարց է՝ բնական մենաշնորհ է, թե ոչ», - ընդգծել է վարչապետը:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան, կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը ստացել է ԱԺ համաձայնությունը:

Սեպտեմբերի 9-ինՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Սեպտեմբերի 13-ինՍարգսյանի որոշման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Կարդացեք նաև՝ Կարեն Կարապետյան. Նոր կառավարության կազմը առավելագույնս պրոֆեսիոնալ է լինելու

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---