Նալբանդյանը Սիրիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ճգնաժամի կարգավորումը

Նալբանդյանը Սիրիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ճգնաժամի կարգավորումը

PanARMENIAN.Net - Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարար Ուալիդ Մուալլեմի հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Նալբանդյանը հույս է հայտնել, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները կհարգվեն և կիրականացվեն, ինչը ճանապարհ կհարթի ճգնաժամի խաղաղ կարգավորման համապարփակ բանակցությունների մեկնարկի համար:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում։ ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Նալբանդյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ անկախության 25-ամյակին, Բաքվի ապրիլյան ագրեսիային, Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող միակողմանի ցամաքային շրջափակմանը և այլ թեմաներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---