Կանադայում «Հուսո անտառ» է բացվել ի հիշատակ Ցեղասպանության զոհերի26 սեպտեմբերի 2016 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Կանադական Օնտարիո գավառի Յորք տարածաշրջանի Մերքեմ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զբոսայգու օծման արարողությունը, հայտնում է York Region-ը: «Հուսո անտառ» անվանումը կրող արարողությանը ներկա էին դաշնային, շրջանային և տեղական կառավարման մարմինների պաշտոնյաներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության Կանադայի կոմիտեի անդամները: Արարողությանը մասնակցել է նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: «Մենք գիտենք, թե ինչ է նշանակում Ցեղասպանություն, դրա պատմությունն ու այդ մասին գիտելիքների նշանակությունը: Մենք պետք է շարունակենք ուսուցանել, կրթել ոչ միայն այսօր, վաղը կամ առաջիկա 100 տարում, այլ միշտ, քանի որ, ցավոք, նման երևույթները շարունակվում են»,-ասել է Եգանյանը: «Հուսո անտառը» Կանադայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախագծերից է: Զբոսայգին հիմնվել է 4 տարի առաջ: Այգին նախագծել է հայտնի լանդշաֆտային ճարտարապետ Հեյգ Սեֆերյանը, որտեղ 100 տեսակի ծառ կա, որոնք ծաղկման շրջանը տարբեր է: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ |