ՌԴ դեսպան. $200 մլն վարկային համաձայնագրով ՀՀ-ին զենքի մատակարարումն ընթանում է ըստ պլանի

ՌԴ դեսպան. $200 մլն վարկային համաձայնագրով ՀՀ-ին զենքի մատակարարումն ընթանում է ըստ պլանի

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան 200 միլիոն դոլար վարկի շրջանակում սպառազինության մատակարարումը Հայաստան սկսվել է։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դեսպանը նաև արձագանքել է Հայաստանին՝ ռուսաստանյան «Իսկանդեր» հրթիռային համալիրների վաճառքին՝ ընդգծելով՝ «այդ փաստը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն դաշնակցային բնույթ»:

«Իսկանդեր»-ի վաճառքը նշանակում է, որ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն: Սա նշանակում է նաև, որ մեր երկրների հարաբերությունները դաշնակցային են ու եղբայրական: Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլար վարկին, ապա վարկային համաձայնագիրն իրականացման փուլում է և այն իրականացվում է ըստ պլանի, ստորագրվել են պայմանագրային պարտավորությունները: Մատակարարումներն արդեն իսկ սկսվել են, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի», - ասել է Վոլինկինը:

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար:

Կարդացեք նաև՝Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը. «Իսկանդերներ», «Սմերչեր» ու եռագույն երկինք

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---