ՀՀ ռազմական բյուջեն 2017-ին կաճի մոտ 1.7 մլրդ դրամով29 սեպտեմբերի 2016 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2017թ. պետական բյուջեի նախագիծը՝ նշելով, որ որոշակի կրճատումներ են արվել ԾԻԳ-երի մասով: Հայաստանի Հանրապետության 2017-ի համախմբված բյուջեն կկազմի1,244 տրիլիոն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), եկամուտների գծով, 1,395 տրիլիոն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների) ծախսերի գծով, դեֆիցիտը (պակասուրդը)՝ շուրջ 150 մլրդ դրամ: Նախագծով ՀՀ 2017-ի ռազմական բյուջեն կազմում է 209.755.268.400 դրամ (շուրջ $439.7 մլն), որից, մասնավորապես, ռազմական պաշտպանության մասով՝ 202.046.175.100 դրամ, արտաքին ռազմական օգնության գծով՝ 164.647.800 դրամ: ՀՀ 2016-ի ռազմական բյուջեն կազմում է 208.014.971.000 դրամ, որից, մասնավորապես՝ռազմական պաշտպանության մասով՝ 200.352.639.300 դրամ,արտաքին ռազմական օգնությանը՝ 169.024.600 դրամ: Կարդացեք նաև՝ 2017-ին Ադրբեջանը կկրճատի ռազմական ծախսերը Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |