IDeA հիմնադրամը կաջակցի սիրիահայերին Հայաստան տեղափոխելուն

IDeA հիմնադրամը կաջակցի սիրիահայերին Հայաստան տեղափոխելուն

PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը տարածել է հայտարարություն, որում տեղեկացնում է՝ ֆինանսական աջակցություն են առաջարկում սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար:

«Մենք չենք գործում մեկուսացած: Մենք քաջատեղյակ ենք` ինչ է կատարվում մեր շուրջը և աշխարհում ու կրում ենք պատասխանատվություն` մասնակից դառնալու ցավն ու տառապանքը հնարավորինս մեղմելու գործին` որտեղ հնարավոր է:

Հետևելով Սիրիայում` մասնավորապես Հալեպում, շարունակվող բռնությանը` մենք պարտավորություն ենք զգում ֆինանսական աջակցություն առաջարկել սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար: Այդ նպատակով մենք պատրաստ ենք միավորել ջանքերը աշխարհի տարբեր մասերում գործող այլ կազմակերպությունների և անհատների հետ», - ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ այս հարցում հիմնադրամին միացել էմի քանի մասնավոր հիմնադրամ և աշխատում են Հայաստանի կառավարության հետ, որպեսզի համոզված լինեն, որ Հայաստան ժամանողները կստանան անհրաժեշտ հիմնական պետական աջակցություն, կկարողանան օրինական ապաստան հայցել Հայաստանում:

«Ցեղասպանությանը հաջորդող տարիներին հալեպահայերն էին հայությանն առաջինը փրկության ձեռք մեկնողները: Այսօր նրանք ունեն այդ փրկության կարիքը»:

Հոկտեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Հալեպում ստեղծված դրության պատճառով «ՀԱԼԷՊ» հասարակական կազմակերպությունը ստացել է ավելի քան 600 խնդրագիր Հալեպում բնակվող կարիքավոր և խնդիրների առջև հայտնված սիրիահայերից` օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան՝ ձեռք բերելով Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---