Ural Airlines-ն ամենօրյա չվերթներ կիրականացնի Դոնի Ռոստովից Երևան

Ural Airlines-ն ամենօրյա չվերթներ կիրականացնի Դոնի Ռոստովից Երևան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ից Ural Airlines-ն ամենօրյա չվերթներ կիրականացնի Դոնի Ռոստովից Երևան և հակառակ ուղղությամբ: Թռիչքը Դոնի Ռոստովից կլինի 13:10-ին, հետադարձը Երևանից`16:35-ին, ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:

«Ural Airlines ընկերությունը բոլոր թռիչքներն իրականացնում է Airbus օդանավերով, որոնք ունեն «Բիզնես» և «Էկոնոմ» դասի սրահներ»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ըստ ավիափոխադրողի ներկայացուցիչների, ձմռանը չվերթից կարող են օգտվել ձմեռային հանգստի սիրահարները, որոնք կարող են մեկնել Ծաղկաձոր, որտեղ դահուկային շրջանը տևում է մինչև մարտի կեսերը, գրում է «Բիզնես գազետան»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Թռիչքները կկատարվեն շաբաթական 7 անգամ:

Կարդացեք նաև՝ «Շիրակ» օդանավակայանից՝ Մոսկվա տոմսերը կվաճառվեն սկսած 10.000 դրամից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---