Նազարյանը չի բացառել՝ մինչև փետրվար գազի ու էլէներգիայի սակագները կարող են վերանայվել27 հոկտեմբերի 2016 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը չի բացառում, որ սոցիալապես անապահով խավերի համար գազի սակագինը կարող է նվազել մինչև 2017-ի հունվարի 1-ը, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը՝ մինչև փետրվարի 1-ը: «Դուք ծանոթ եք վարչապետի առաջարկին սոցիալապես անապահով խավերի և գյուղատնտեսության որոշ ոլորտների համար գազի և էլենտրաէներգիայի խթանող սակագներ սահմանելու վերաբերյալ: Դրանով պայմանավորված՝ մենք հիմա քննարկում ենք: Եվ եթե լինի այն ֆինանսավորման աղբյուրը, որը մեզ անհրաժեշտ է այս խնդիրները լուծելու համար, մենք կգնանք այդ ճանապարհով: Համաձայն «էներգետիկայի մասին» օրենքի` մենք մեր ընդունած որոշումները կարող ենք վերանայել միայն 6 ամիս անցնելու դեպքում: Ես չեմ բացառում, որ մենք մինչև 2017 թվականի հունվարի 1-ը կվերանայենք գազի, իսկ մինչև փետրվարի 1-ը՝ էլեկտրաէներգիայի սակագները»,- ասել է նա, մեջբերում է Yerkir.am-ը: Հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահն ու «Գազպրոմի» ղեկավարը քննարկել են գազի գնի իջեցումը սպառողներին հասանելի դարձնելու հարցը: Հոկտեմբերի 17-ից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) սկսել է ուսումնասիրել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու հնարավորությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |