Belavia-ն կվերսկսի Երևան-Մինսկ թռիչքները 2017-ի ամռանը

Belavia-ն կվերսկսի Երևան-Մինսկ թռիչքները 2017-ի ամռանը

PanARMENIAN.Net - Բելառուսի ազգային ավիափոխադրող Belavia-ն մտադիր է վերսկսել չվերթները դեպի Երևան: Այդ մասին հայտնել է « Belavia ավիաընկերություն» ԲԲԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը, հայտնում է «Բելտա» գործակալությունը:

Ըստ նրա, Երևանի և Մինսկի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերսկսվի 2017-ի հունիսին:

«Հուսով եմ, ուր Բելառուսի և ՀՀ միջև ավիափոխադրումների պահանջարկի անկումը ժամանակավոր է: Մենք մտադիր ենք վերսկսել թռիչքներն այդ ուղղությամբ 2017-ի ամռանը»,-ասել է Գուսարովը` մեկնաբանելով Մինսկ-Երևան չվերթների վերսկսման հնարավորությունը:

Belavia-ն Բելառուսի խոշորագույն ավիափոխադրողն է, որը կանոնավոր չվերթներ է իրականացնում Եվրոպայի և Ասիայի 28 երկրների 47 օդանավակայաններ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---