Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրով $10 մլն կտնտեսվի

Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրով $10 մլն կտնտեսվի

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տեղեկացվել է, որ Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրում կտնտեսվի 10 մլն դոլար:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ուղղությամբ աշխատանքները հաջողությամբ շարունակվում են, արդյունքում հնարավորություն է ստեղծվել 7 մեգավատով ավելացել ՋԷԿ-ի հզորությունը, 1 խմ-ով նվազեցնել գազի տեսակարար ծախսը, նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում միջնորոգումների ժամանակահատվածը հասցնել 4 տարվա՝ նախատեսված 6 տարիների դիմաց:

Աշխատանքների արդյունքում հնարավոր է դարձել տնտեսել 10 մլն դոլար: Հաստատվել են նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարության տենդերների օրերը և ակնկալվում է, որ շինաշխատանքները կմեկնարկեն եկող տարի:

Բանակցությունների արդյունքում սեպտեմբերից վերսկսվել են աշխատանքներՀայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծի ծրագրի ուղղությամբ: Նշված էլեկտրահաղորդման գծերի շինաշխատանքները կավարտվեն 2019-ին:

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Կարդացեք նաև՝ Վարչապետի՝ մարզեր այցելությունների արդյունքում 24 ներդրումային ծրագիր է ստացվել

Վարչապետ. Նախարարների համար դեկտեմբերին աշխատանքային արտակարգ ռեժիմ է հաստատվելու

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---