Արցախում սահմանադրական հանրաքվեն կկայանա փետրվարի 20-ին

Արցախում սահմանադրական հանրաքվեն կկայանա փետրվարի 20-ին

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հրամանագրի համաձայն, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի նախաձեռնությանը ԼՂՀ Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է 2017 թվականի փետրվարի 20-ին:

Հունվարի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը համաձայնություն է տվել երկրի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն:

Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է նախագահական կառավարման մոդել, իսկ Հայաստանը 2016-ի դեկտեմբերի հանրաքվեի արդյունքներով անցում է կատարել խորհրդարանական կառավարման մոդելի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---