ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստ է կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը 1 փետրվարի 2017 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փետրվարի կեսին Մյունխենում կայանալիք Անվտանգության խորհրդաժողովի շրջանակում: Այդ մասին հայտնել է հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են առանձին խորհրդակցություններ անցկացնել փետրվարի կեսին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակում: Եթե նախարարները հետաքրքրվածություն դրսևորեն, մենք կկազմակերպենք նրանց համատեղ հանդիպումը»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 31-ին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկայում, եթե Ադրբեջանը չհրաժարվի: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Ընթերցեք նաև. Մամեդյարովը դժգոհ է Լավրովի հետ բանակցություններից Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |