ՌԴ-ում առանց պայմանագրի աշխատող ՀՀ քաղաքացիներին կվտարեն![]() 4 փետրվարի 2017 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի տարածքում առանց աշխատանքային պայմանագրի աշխատող ԵՏՄ անդամ երկրներից ներգաղթյալների համար նոր օրենքներ են մշակվել: ՌԴ ներքին գործերի նախարարության կողմից մշակված նոր օրինագծի համաձայն, օրինազանցների համար կնախատեսվի տուգանք՝ 2-ից 5 հազար ռուբլու չափով: Բացի այդ, առանձին դեպքերում տուգանքի հետ մեկտեղ կկիրառվի նաև ՌԴ տարածքից վտարում, հաղորդում է Izvestia.ru-ն: Բացառություն կկազմեն միայն Բելառուսի քաղաքացիները, որոնք ազատված են միգրացիոն քարտ ստանալու պրտականությունից: Օրինագծի նպատակը ԵՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների կողմից ՌԴ տարածքում գտնվելու ժամանակացույցի պահպանումն է: Բացի այդ, առաջարկվում է արգելել այն օտարերկրացիների ընդունումն աշխատանքի, որոնց միգրացիոն քարտում աշխատանքը նշված չէ որպես այցի հիմնական նպատակ: Այժմ ԵՏՄ անդամ երկրների աշխատանքային միգրանտներն ազատված են միության անդամ երկրներում աշխատանքային թույլտվություն ստանալու պարտականությունից: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |