Կոմանդոսը հրաժարվել է մեկնել Մինսկ, քանի որ «եղել է Ղարաբաղում»

Կոմանդոսը հրաժարվել է մեկնել Մինսկ, քանի որ «եղել է Ղարաբաղում»

PanARMENIAN.Net - Հայաստանի ԴՈՍԱԱՖ կենտրոնական խորհրդի նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) հրաժարվել է մեկնել Մինսկ՝ Բելառուսի ԴՈՍԱԱՖ-ի ձևավորման 90-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Այդ մասին ինքը Տեր-Թադևոսյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Պաշտոնական հրավերին ուղարկված պատասխան նամակում Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավարը նշել է, որ չի գալու Մինսկ, քանի որ «եղել է Ղարաբաղում»:

ՀՀ և Բելառուսի միջև դիվանագիտական լարվածություն է ծագել՝ կապված Ադրբեջանի հարցումով Մինսկում ձերբակալված և այնուհետև Բաքվին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի հետ:

Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չեղարկել էր ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի այցը Բելառուս:

Արկադի Տեր-Թադևոսյանը եղել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի առաջին հրամանատար, Շուշիի ազատագրման «Հարսանիքը լեռներում» ծրագրի հեղինակն է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---