Շարմազանով. Ադրբեջանն առաջին հերթին պետք է ճանաչի ԼՂ ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը27 մարտի 2017 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հարթակներում համախմբված աշխատելու և միմյանց աջակցելու դեպքում ՀԱՊԿ անդամ երկրները կարող են դրական ներդրում ունենալ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության հաստատման եւ ամրապնդման գործում: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում: Իր ելույթում Շարմազանովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը պաշտոնապես դատապարտել է Հայաստանի նկատմամբ իրականացրած դեկտեմբերյան դիվերսիան՝ Ադրբեջանի գործողությունները որակելով «սադրանք»: «Հարկ եմ համարում նշել, որ բացի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և մեր ռուս խորհրդարանական գործընկերների հայտարարություններից, ՀԱՊԿ մյուս դաշնակիցները զերծ մնացին Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարություններից: Ադրբեջանի նման վարքագիծը սադրանք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՀԱՊԿ-ի հանդեպ: Ուստի, ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների դատապարտող հայտարարություններն առավել քան անհրաժեշտություն են»,- ասել է Շարմազանովը: Նա նշել է, որ խորհրդարանական հայաստանյան պատվիրակությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանդես է գալիս հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք՝ տարածաշրջանում կայունության հաստատման համար: Սակայն, խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար Ադրբեջանը նախ և առաջ պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»,- նշել է ԱԺ փոխնախագահը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի Երևանի նստաշրջանին ունեցած ելույթում հայտարարել էր, որ ՀԱՊԿ որոշ անդամներ գայթակղվում են գործընկերների շահերն անտեսելով: Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ «երբեմն ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ, ելույթներ, որոնք մեր սրտով չեն, բայց ՀԱՊԿ անդամ որևէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի գործողությունը, կամ ելույթը, կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը»: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |