ՀՀ-ն 4-րդն է ամռանը ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված երկրների թվում18 ապրիլի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չորրորդն է 2017-ի ամռանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված երկրների թվում: Այդ մասին հայտնում են DaTravel.com ծառայության փորձագետները: Ընկերության մասնագետները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով ՌԴ-ում և արտերկրում ավիատոմսերի ամրագրման ցուցանիշները: Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում առավել պահանջված ուղղությունն ամռանը կլինի Բուլղարիան: Երկրորդ հորիզոնականում Չերնոգորիան է, երրորդում՝ Վրաստանը, գրում է Lenta.ru-ն: Հայաստանին հաջորդում են Իտալիան, Իսպանիան, Կիպրոսը, Չեխիան, Հունաստանը և Թուրքիան: Հայաստանը ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների թվում 3-րդն է ռուսաստանցիների շրջանում համտեսային կամ գաստրոնոմիական զբոսաշրջության ոլորտում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունն իր վերլուծության հիման վրա: Ըստ գործակալության, Ռուսաստանի բնակիչների շրջանում գաստրոնոմիական զբոսաշրջության համար ամենապահանջված երկրների հնգյակում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |