Արցախում զբոսաշրջիկների թիվը 10%-ով աճել է12 մայիսի 2017 - 13:58 AMT PanARMENIAN.Net - 2017-ի առաջին եռամսյակում Արցախում գրանցվել է ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի 10% աճ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում են ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունից, առաջին եռամսյակում Արցախ են այցելել հիմնականում ՌԴ, ԱՄՆ, Իրանի և եվրոպական մի շարք երկրների քաղաքացիներ: Առաջին եռամսյակում ամենաայցելվող զբոսաշրջավայրերի շարքում են Տիգրանակերտի արգելոցը, Գանձասարի վանական համալիրը, Հունոտի կիրճ բնապատմական արգելոցը և Ծաղկաշատի ազգագրական համալիրը՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարանով հանդերձ: Հետաքրքրության աճ է նկատվում նաև Տողի մելիքական ապարանք արգելոցի նկատմամբ: Զբոսաշրջիկների այցելության հիմնական նպատակն է ճանաչողական հանգստի կազմակերպումն Արցախում: ԱՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Շահվերդյանի խոսքով, զբոսաշրջային սեզոնին ընդառաջ նման տվյալների արձանագրումը խոստումնալից է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է միայն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր մուտքի արտոնագրեր են ստացել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում: Ավելի վաղ PanARMENIAN.Net ը գրել է, որ2016-ին Արցախ է այցելել մոտ 14.000 օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 16 տոկոսով ցածր է 2015-ի ցուցանիշից: Կարդացեք նաև՝ Ապրիլյան պատերազմի հետևանքով 2016-ին Արցախը 16%-ով ավելի քիչ օտարերկրյա զբոսաշրջիկ է ընդունել Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |