Երիտ. կազմակերպությունները ծանոթացել են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին16 հունիսի 2017 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շուրջ կազմակերպվող հանրային քննարկումների շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում երիտասարդական կազմակերպությունների, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների հետ: ՀՀ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը նախ ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի համալրման նոր ծրագրերի պայմանները, մանրամասներն ու առանձնահատկությունները: Նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ առաջարկվող զինվորական ծառայության նոր տեսակները չեն ենթադրում նախկին ձևի վերացում կամ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի փոփոխություն: Պաշտպանության նախարարությունը ընտրության հնարավորություն է տալիս այն երիտասարդներին, ովքեր զորակոչվելու են ազգային բանակ: Երկու ծրագրերի մասնակից դառնալու դեպքում էլ պետությունը բանակ զորակոչված երիտասարդներին հատկացնելու է ֆինանսական ու սոցիալական փոխհատուցման շոշափելի փաթեթ, հաղորդում է ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Հանդիպման մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, ինչպիսիք են ծրագրերով նախատեսվող զինծառայողին տրվող դրամական միջոցների օգտագործման ոլորտների ընտրությունը, զինծառայողին հատկացվելիք արձակուրդի տևողության ընտրության տրամաբանությունը, սփյուռքի երիտասարդների ներգրավվածության հնարավորությունը: ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը կարևորել է ծրագրերի մասին անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը հասարակությանը, քարոզչական խմբերի աշխատանքը: Այնուհետև առաջարկել է ՀԵՀ մարզային կենտրոնների և կամավորական խմբերի աջակցությունը. «Մենք ունենք նման փորձ: Մեր մարզային համակարգողները պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպել են, և կարող ենք արձանագրել, որ տասնյակ երիտասարդներ այդ հանդիպումների արդյունքում կողմնորոշվել են դեպի ռազմական կրթություն»: Վիգեն Սարգսյանն օգտակար է համարել ծրագրերի ներկայացման հաջորդ փուլերին գործակցությունը ՀԵՀ-ի կամավորական խմբերի հետ: Հանդիպման ավարտին նախարարը հայտնել է, թե պատրաստ են քննարկել նաև երիտասարդական կազմակերպությունների առաջարկները: Զինծառայության համակարգում նախատեսված առաջին ծրագիրը կոչվում է «Պատիվ ունեմ»։ Այդ պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Երկրորդ ծրագիրը կոչվում է «Ես եմ»։ Այդ ծրագրով նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Կարդացեք նաև՝ Հանրային քննարկումներ՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» նախագծերի շուրջ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |