Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներից մեկը վիրահատվել է

Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներից մեկը վիրահատվել է

PanARMENIAN.Net - Հուրգադայում Zahabia հյուրանոցում զինված հարձակման հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներից մեկը վիրահատվել է: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած հարձակումից տուժել է ՀՀ 2 քաղաքացի:

«Նա վիրահատվել է, վիճակը միջին ծանրության է, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Վիրավոր մյուս քաղաքացին արդեն պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից։ Նրա վիճակը բավարար է», - նշել է Բալայանը, հայտնում է Aysor.am-ը:

Խոսնակը տեղեկացրել է՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանը կապի մեջ է տուժածների հետ, ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։

Բալայանը նաև պատմել է, որ հարձակում գործած անձը վնասազերծվել է վիրավորված ՀՀ քաղաքացու օգնությամբ։ Մասնավորապես, վիրավոր վիճակում, նա շեզլոնգով հարվածել է հանցագործի գլխին։

Հուլիսի 14-ին դանակով զինված 28-ամյա տղամարդը հարձակվել է զբոսաշրջիկների վրա Հուրգադայի լողափերից մեկում: Վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 2 մարդ, առնվազն 4-ը վիրավոր է:

Ընթերցեք նաև.Եգիպտոսում հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Կահիրե

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---