Ադրբեջանն ականանետեր է կիրառել. ՊԲ-ն կորուստներ չունի

Ադրբեջանն ականանետեր է կիրառել. ՊԲ-ն կորուստներ չունի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև ականանետեր: Մասնավորապես` Մարտակերտի և Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:

Արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել:

Երեկոյան և գիշերվա ընթացքում իրադրությունը հանգիստ է եղել:

ՊԲ հերթապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են աչալրջորեն վերահսկել իրավիճակը և ըստ մարտական կարգադրության կատարել իրենց առջև դրված խնդիրը, հայտնում էԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «Սպայկ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---