Հայաստանը՝ ռուսների համար ԱՄՆ վիզա ստանալու ամենահարմար տարբերակ

Հայաստանը՝ ռուսների համար ԱՄՆ վիզա ստանալու ամենահարմար տարբերակ

PanARMENIAN.Net - Հայաստանը ռուսների համար ԱՄՆ վիզա ստանալու ամենահարմար տարբերակն է: Նման եզրակացության են եկել ՌԴ գործարար զբոսաշրջության շուկայի առաջատար «Աերոկլուբ» ընկերությունների խմբի փորձագետները՝ վերլուծելով դեպի ԱՄՆ ռուս գործարարների ամրագրած ավիատոմսերի տվյալները և պարզել, թե ինչպես է փոխվել պահանջարկը մուտքի արտոնագրերի սահմանափակումների ներմուծումից հետո:

Ըստ հետազոտության, վիզաների տրամադրման սահմանափակումը չի ազդել ԱՄՆ և ՌԴ միջև գործարար ակտիվության վրա՝ ՌԴ-ից ԱՄՆ գործարար ուղևորությունների թիվն աճել է 22 տոկոսով 2016-ի համեմատ:

ՌԴ քաղաքացիների համար ԱՄՆ վիզա ստանալու այլընտրանքային եղանակն այլ երկրներում գտնվող ԱՄՆ դեսպանատներն են: Ըստ փորձագետների նախնական գնահատականների, առավել հարմար տարբերակն այդ առումով Հայաստանն է, քանի որ ՌԴ քաղաքացիները կարող են ՀՀ մեկնել ներքին անձնագրով, իսկ հյուպատոսական գանձումը վճարել առցանց ՌԴ տարածքում: Փաստաթղթերը հարկավոր է անձամբ ներկայացնել, սակայն ստանալ կարելի է փոստով՝ ձևակերպելով առաքումը DHL հայաստանյան ներկայացուցչությունում: Մյուս երկրներում այդպիսի հնարավորություն չկա:

Որոշ գործարարներ փորձել են վիզաներ ստանալ Վրաստանում, սակայն այս տարբերակը հասանելի է միայն ՌԴ 2 գործող արտասահմանյան անձնագիր ունեցողներին կամ նրանց, ով պատրաստ է մնալ երկրում մինչև վիզան ստանալը: Լատվիան ևս կարող է հարմար համարվել ՌԴ գործարարների համար ԱՄՆ վիզա ստանալու առումով, սակայն այդ դեպքում հարկավոր է նաև շենգենյան վիզա ունենալ:

«Աերոկլուբի» ընկերությունների խումբն առաջատար է գործարար ուղևորությունների և կորպորատիվ հաճախորդների համար գործարար ուղևորությունների կազմակերպման ոլորտում:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---