Զախարովա. Պետք է բարձրացնել ԼՂ կարգավորման արդյունավետությունը![]() 26 հունվարի 2018 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Պետք է բարձրացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդյունավետությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք ռուսական կողմը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ 2018-ին պահպանել և բարձրացնել իր ակտիվությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում: «Ոչ թե ակտիվությունն է պետք բարձրացնել, այլ արդյունավետությունը: Կարծում եմ, բոլորը դրանով էլ կզբաղվեն»,-ասել է Զախարովան: Հունվարի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում առկա իրավիճակը։ Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ շփման գծում տիրող հարաբերական հանգստությունն ավելի շատ իրավիճակային բնույթ է կրում, ինչի վկայություն է այն փաստը, որ արդեն իսկ հունվարի սկզբից ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունեցել։ Ընթերցեք նաև. Պոպով. ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն Արցախում կհամալրվի ևս 7 դիտորդով ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |