ԵՄ․ Անհապաղ ազատել խաղաղ հավաքի իրավունքն իրացնելիս բոլոր ձերբակալվածներին

ԵՄ․ Անհապաղ ազատել խաղաղ հավաքի իրավունքն իրացնելիս բոլոր ձերբակալվածներին

PanARMENIAN.Net - ԵՄ Միջազգային հարցերով ու անվտանգության քաղաքականության/Եվրոպական հարևանության քաղաքակաության մամուլի խոսնակ Մայա Կոսյանչիչը հայտարարություն է տարածել ՀՀ-ում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։

Ըստ հայտարարության, ԵՄ-նշում է, որ օրենքի տառին համաձայն ազատ խաղաղ հավաքների անցկացումը ունիվերսալ և հիմնարար իրավունք է։ ԵՄ-ն ակնկալում է ՀՀ իշխանություններից լիակատար հարգել այդ իրավունքը՝ համաձայն երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների, այդ թվում՜ Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի։

«Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքի սահմաններում իրենց իրավունքներն իրացնելիս, պիտի անհապաղ ազատ արձակվեն։ Խիստ կարևոր է, որպեսզի բոլոր ներքաշված կողմերը գործեն պատասխանատու և զսպվածություն ցուցաբերեն։ Անհրաժեշտ է ապահովել նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջարկված լիակատար երկխոսությունը, որը պիտի ուղղված լինի իրավիճակի անհապաղ խաղաղ կարգավորմանը»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ անհանգստացնող է, որ Սարգսյանի ու Փաշինյանի կարճ հանդիպումը չխանգարեց հետագա էսկալացիային։

Կարդացեք նաև․ ԵՄ-ն շտապ հայտարարություն է տարածել ՀՀ-ում զարգացումների վերաբերյալ

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---