Փաշինյան. ՀՀ արտաքին քաղաքականությունը ճգնաժամից հետո չի փոխվի (վիդեո)

Փաշինյան. ՀՀ արտաքին քաղաքականությունը ճգնաժամից հետո չի փոխվի

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին քաղաքականությունը քաղաքական ճգնաժամից հետո չի փոխվի: Այդ մասին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Փոփոխություններից հետո փաստացի Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվում և չի փոխվելու»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փաշինյանը վստահ է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կփոխվեն դեպի լավը: «Կարծում եմ, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կփոխվեն դեպի լավը: Ես դրանում վստահ եմ: Հասկանում եմ, որ Մոսկվան ունի մտավախություններ, կարծում եմ, որ մեր զրույցներից հետո, մեր հանդիպումներից հետո նման մտավախություններ այլևս չեն լինի և հայ-ռուսական հարաբերությունները դեպի լավը կփոխվեն»,-ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ բողոքները Հայաստանում արտաքին քաղաքական նպատակներ չեն ունեցել: «Ճշմարտությունն այն է, որ մեր համաժողովրդական շարժումը չի ունեցել արտաքին քաղաքականությանն առնչվող օրակարգ: Դա զուտ ներքաղաքական գործընթաց էր, կապված ներքին խնդիրների հետ»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան մայիսի 14-ին Սոչիում:

ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում փոփոխություն է կատարվել ԵՏՄ մասին պայմանագրում: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին նախագիծը:«Նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը», - ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---