ԱՄՆ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, շնորհավորում եմ վերջերս այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ մեր երկու երկրներին փոխադարձ հետաքրքրող բազմաթիվ բնագավառների շուրջ, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական հաստատությունների ու անվտանգության ամրապնդման հարցերում»,-ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում, որը հրապարակվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց գրանցելը, քաղաքական կուսակցությունների համախմբումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին և Հայաստանի պայծառ ապագային:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---