2018-ի 5 ամսում Վրաստան 1,5 մլն զբոսաշրջիկ է այցելել

2018-ի 5 ամսում Վրաստան 1,5 մլն զբոսաշրջիկ է  այցելել

PanARMENIAN.Net - 2018 թվականին հունվար-մայիս ամիսներին Վրաստան է այցելել ավելի քան 420.000 ՀՀ քաղաքացի, ինչը կազմել է միջազգային այցելությունների ընդհանուր թվի 6,3%-ը: Երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը հինգ ամսում կազմել է ավելի քան 1,5 մլն: Այս մասին հայտնում է Վրաստանի տուրիզմի ազգային վարչությունը:

Զբոսաշրջիկներ են համարվում օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք երկրի տարածքում են մնում ոչ պակաս քան 24 ժամ:

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում ամենից շատ այցելուները եղել են Ադրբեջանից՝ 486.000 այցելու, կամ աճ է 10,7%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Թուրքիայից այցելուների թիվը կազմել է 425.000, ինչը կազմել է այցելությունների ընդհանուր թվի 21,7%-ը: ՌԴ-ից տարեսկզբից Վրաստան է այցելել 411.000 հոգի:

Վրաստան այցելությունների թվով բարձր հորիզոնականներում են նաև Իրանը, Ուկրաինան, Իսրայելը, Հնդկաստանը:

Ընդհանուր առմամբ, երկիր այցելուների թիվը կազմել է 2,8 մլն, ինչը 13,6%-ով գերեզանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---