Ալիև. Հուսով եմ՝ ՀՀ ղեկավարությունն իրական քայլեր կձեռնարկի Ղարաբաղի հարցում

Ալիև. Հուսով եմ՝ ՀՀ ղեկավարությունն իրական քայլեր կձեռնարկի Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը իրական քայլեր կձեռնարկի ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար:

«Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդ իշխանությունների սխալները, լուրջ աշխատանք կկատարի հակամարտության շուտափույթ կարգավորման համար և մեկնարկ կտրվի իրական, ոչ թե հանուն իմիտացիայի, բանակցային գործընթացին: Այդպիսով՝ հարցը կարող է լուծում ստանալ և Կովկասում կարող է խաղաղություն հաստատվել: Մենք դա ենք ցանկանում, մենք պահանջում ենք, որ հակամարտությունը կարգավորվի, մենք ունենք դրա իրավունքը: Հուսով ենք, որ այս հարցը շուտով լուծում կստանա բանակցությունների միջոցով»,-ասել է Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մայիսի 9-ին Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

Ընթերցեք նաև.Փաշինյանը՝ ադրբեջանցի փախստականներին բանակցություններում ներգրավելու մասին. Ալիևն է ներկայացնում նրանց

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---