Ադրբեջան այցելած հայազգի բլոգերն «անվտանգ կետ է հասել» (վիդեո) 16 հուլիսի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Հայկական ծագումով Բելառուսի քաղաքացի, բլոգեր Վլադիսլավ Մոսեսովին, որն առավելապես հայտնի է որպես Վլադ Մագա, հաջողվել է խուսափել իր հասցեին հնչող սպառնալիքներից և մի անվտանգ տեղ հասնել: Այդ մասին բլոգերը հայտնել է իր տեսաուղերձում: «Բարեկամներ, դեռ երեկ երեկոյան ես անվտանգ կետ եմ հասել: Այժմ կարողացա YouTube դուրս գալ և ուրախությամբ հայտնում եմ, որ ամեն ինչ լավ է: Հետապնդումները մնացին սահմանից այն կողմ: Ադրբեջանը լռում է և դա լավ է: Սպասեք նորությունների: Արդեն պատրաստում եմ թողարկումը, շնորհակալ եմ յուրաքանչյուրին!»,-ասել է նա: Ավելի վաղ բլոգերը հայտարարել էր, որ Ադրբեջանն իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, և որ իր կյաքին վտանգ է սպառնում: Այս մասին բլոգերը հայտնել է իր կողմից հրապարակված տեսանյութում: «Ես արդեն լքել եմ Ադրբեջանը, ուր եմ ուղևորվում, չեմ կարող ասել անվտանգության նկատառումներից ելնելով: Խնդրում եմ բոլոր երկրներին, որոնք ինձ դաշնակից են համարում, ինչ-որ միջոցներ ձեռնարկել: Իմ կյանքին վտանգ է սպառնում: Իմ յուրաքանչյուր քայլին հետևում եմ», -ասել էր բլոգերն իր տեսաուղերձում: Մինչդեռ ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն կապի է մեջ է վիդեոբլոգերի հետ: «Մենք կապի մեջ ենք նրա հետ։ Այս պահին քայլեր են ձեռնարկվում գնահատելու այդ վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հնարավոր աջակցություն ցուցաբերելու», - ասել էր Տիգրան Բալայանը: Բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն այցելել էր Ադրբեջան: Նա պատմել էր, որ ագրեսիայի ու թշնամանքի է ականատես եղել Ադրբեջանում, որը չի տեսել որևէ այլ երկրում: Մասնավորապես Գյանջայում նա որոնել է հայերի լքած տները: Նա կարողացել է գտնել իր ծնողների տունը, որոնք փախել են այնտեղից, երբ քաղաքում հայերի ջարդեր սկսվեցին, իսկ նրանց տունն ադրբեջանցիներն են զավթել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը 7 ամիս անցկացրել է Ադրբեջանի Բաքվում և որին հետո արտահանձնել են Իսրայելին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |