Նոր Զելանդիայի խորհրդարնը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նոր Զելանդիայի խորհրդարնը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի «Կանաչների» կուսակցությունը կոչ է արել երկրի խորհրդարանին սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Գործընթացը սկսելու նախաձեռնողներից մեկը «կանաչներից» Նոր Զելանդիայի խորհրդարանի պատգամավոր Հարետ Հյուգն է:

Այդ մասին հայտնել է տեղական TVNZ հանրային հեռուստաընկերությունը:

«Մենք մտադիր ենք ճանաչման հարցը ներկայացնել խորհրդարանում և խնդրում ենք բոլոր պատգամավորներին աջակցել մեզ: Հայերի հետ տեղի ունեցածն առնչվում է բոլոր ժողովրդների պատմությանը»,- ասել է պատգամավորը:

Հյուգը նաև հայտարարել է, որ Նոր Զելանդիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է հետևի Գերմանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և այլ երկրների օրինակին, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են 1915-ի ողբերգությունը:

Նոր Զելանդիայի Հայ դատի գրասենյակն իր հերթին առաջիկայում երկրի խորհրդարանում կազմակերպելու է «Բնաջնջելու մտադրությունը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---