Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ

Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է ստացել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինից:

«Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի հասնեն,«Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության համատեղ իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքներն ավելի մեծ օգուտ բերեն մեր երկրներին ու ժողովուրդներին»,-ասված է Չինաստանի նախագահի շնորհավորական ուղերձում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահը շնորհավորական ուղերձ է ստացել նաև Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսենից:«Ուզում եմ վերահաստատել այն կարևորությունը, որ իմ երկիրը հատկացնում է Հայաստանի Հանրապետության հետ վստահության և բարեկամության կապերի զարգացմանը: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին հրավերի համար, որին ես պատիվ կհամարեմ հաճույքով մասնակցել»,-ասվում է նրա ուղերձում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---