Իսրայելում կալանավորվել է ՀՀ-ում կեղծ դիպլոմ ստացած 40 բուժաշխատող (վիդեո)

Իսրայելում  կալանավորվել է ՀՀ-ում կեղծ դիպլոմ  ստացած   40 բուժաշխատող

PanARMENIAN.Net - Իսրայելի իրավապահ մարմինները կալանավորել են 40 բուժաշխատողի, որոնք Հայաստանի բուհերում կեղծ դիպլոմ են ստացել, իսրայելական newsru.co.il-ի փոխանցմամբ հայտնում է երկրի ոստիկանություն լրատվական ծառայությունը:

Երկրի ուժայիններն իրականացրել են «Սպանության լիցենզիա» գործողությունը, որի շրջանակում էլ բերման են ենթարկվել բուժաշխատողները: Հաղորդագրության մեջ նշված է, որ այս անձինք լիարժեք կրթություն չեն ստացել՝ իրենց պարտականությունները կատարելու համար:

2017 թվականին Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը:

Այս առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

Ավելի ուշ նախարարությունից PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան, հայտնել էին, որ Իսրայելի առողջապահության նախարարության՝ Հայաստանում բժշկական կրթության ցածր որակի, ինչպես նաև արտասահմանցի ուսանողներին գումարի դիմաց դիպլոմ տալու նախադեպերի մասին հայտարարության կապակցությամբ ՀՀ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---