Ռուս փորձագետները 2019-ին բարդություններ են կանխատեսում ՀԱՊԿ-ում՝ «ՀՀ-ում իշխանափոխության պատճառով»![]() 9 հունվարի 2019 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի «Եվրասիական ռազմավարություններ» խորհրդատվական գործակալությունը 2019 թվականի համար տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ մի շարք կանխատեսումներ է արել: Ռուսաստանյան «Կոմերսանտի» փոխանցմամբ, այդ կանախտեսումների համաձայն, Ռուսաստանի Դաշնությունը դժվարությունների է հանդիպելու դաշնակից երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ փոխհարաբերություններում: Նշվում է, որ Հայատանում իշխանափոխության արդյունքում բարդություններ են առաջանալու Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներսում: «Դաշնակցային պարտավորությունների իրավական երաշխիքները բազմաթիվ անորոշություններով լի աշխարհում սկսել են նվազ գնահատվել: Բազմակողմ դաշնակցային միությունների քայքայումը շարունակվում է: Կարծում ենք, որ սա սպառնում է ոչ միայն ՆԱՏՕ-ին, այլ նաև Ռուսաստանի ներգրավվածությամբ ինտեգրացիոն միություններին՝ մասնավորապես ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին», - նշում է գործակալությունը: Կանխատեսվում է, որ ԵԱՏՄ-ում դժվարություններ կառաջանան Բելառուսի պատճառով: Ընթերցեք նաև՝ «Գազի գնի բարձրացումը ՀՀ-ին պատիժ է ՌԴ-ից հեղափոխության համար»: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |