Լավրով. Բաքվի հայտարարություններին աջակցում ենք, հուսանք՝ հայերը փոխադարձ կարձագանքեն

Լավրով. Բաքվի հայտարարություններին աջակցում ենք, հուսանք՝ հայերը փոխադարձ կարձագանքեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հուսով է, որ 2019-ին առաջընթաց կգրանցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Հայաստանի և Ադրբեջանի բարի կամքի առկայության դեպքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2018-ի ամփոփմանը նվիրված մեծ մամուլի ասուլիսում:

Նա հավելել է, որ ողջունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու Բաքվի պատրաստակամությունը:

«Կարծում եմ, որ այդ թվում նաև Բաքվից հնչող հայտարարությունները հանգացուլուծում գտնելու պատարստակամության մասին, արժանի են ամենայն աջակցության: Հուսով ենք, որ հայ բարեկամները ևս փոխադարձ կարձագանքեն»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հունվարին նախատեսվում է ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հերթական հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Այնպես որ, կարծում եմ, որ այդ ուղղությամբ ևս մենք կկարողանանք նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որը հին է, և սառեցվածի նման, բայց միանգամայն լուծելի է՝ Երևանի և Բաքվի բարի կամքի դրսևորման դեպքում և միջազգային հանրության, այդ թվում ի դեմս համանախագահների, աջակցությամբ»,-ասել է նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 11-ին հայտարարել է, որ ԼՂ հակամարտությանկողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են: Ըստ նրա, ՀՀ նոր իշխանությունները սկզբնական փուլում «փորձեցին խուսափել բանակցություններից», հայտարարելով, որ Բաքուն պետք է բանակցի միայն Լեռնային Ղարաբաղի հետ, սակայն Ադրբեջանը «մերժեց Երևանի այդ փորձերը»:

Նա նաև սպառնացել է Հայաստանին հետագա մեկուսացմամբ՝ հավելելով, որ երբեք չի թաքցրել Բաքվի իրական մտադրություններն ու քաղաքականությունը: «Ես միշտ եմ ասել, որ մենք օգտագործում ենք բոլոր միջոցները Հայաստանին մեկուսացնելու համար և ապագայում էլ դա ենք անելու, մինչև որ մեր հողեր չազատվեն»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ Բաքուն հուսով է, որ 2019 թվականին Երևանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, և պատրաստ է Լեռնային Ղարաբաղում հայերին բարձր մակարդակով ինքնորոշման իրավունք տալ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---