Մերկելի հրավերով Փաշինյանը կմեկնի Գերմանիա

Մերկելի հրավերով   Փաշինյանը կմեկնի Գերմանիա

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնել է երկրի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը:

«Մերկելը 2019 թվականին փետրվարի 1-ին, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - ասել է Շտեֆեն Զայբերտը:

Նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2018 թվականի օգոստոսին տարածաշրջանային այցով այցելել էր Հայաստան:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---