Իսրայելական ընկերությունը կրկին «մահապարտ» դրոններ կվաճառի Բաքվին 5 փետրվարի 2019 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությանը կրկին թույլատրվել է Ադրբեջանին վաճառել հայկական կողմի դեմ կիրառված մահաբեր դրոնները, որոնք կարող են պայթուցիկ կրել: Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է «մահապարտ» անօդաչուները Բաքվին վաճառելու արգելքը: Այդ մասին հայտնել էThe Times of Israel-ը: Orbiter 1K անօդաչուները կարող է են մինչև 2 կգ քաշով պայթուցիկ կրել: Փետրվարի 4-ին ընկերությունը Թել Ավիվի բորսային տեղեկացրել է, որ «մահապարտ» անօդաչուները Բաքվին վաճառելու արգելքն այլևս չի գործում: 2018-ի օգոստոսին Իսրայելի դատախազությունը մեղադրանք էր ներկայացրել անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերությանը՝ անօդաչուների ցուցադրման ժամանակ Ադրբեջանի խնդրանքով հայ զինվորներին Արցախում ռմբակոծելու համար: Զենքի վաճառքը կասեցնելու մասին որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ ընկերությունն Ադրբեջանի հարցումով փորձարկել էր Orbiter 1K տիպի անօդաչու սարքերը Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ ԶԼՄ-ների, իսրայելյան ընկերության 2 աշխատակից հրաժարվել է դա անել, սակայն, այնուամենայնիվ, ընկերության 2 բարձրաստիճան ներկայացուցիչ համաձայնել է գրոհ իրականցնել:Ըստ գեներալ Արմեն Գյոզալյանի, 2016-ի հուլիսի 7-ին նման փորձարկման արդյունքում 2 հայ զինվոր է վիրավորվել: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |