ԱՄՆ-ն լրացուցիչ $8.6 մլն կտա ՀՀ-ում ընտրական պրոցեսների բարելավմանը27 հունիսի 2019 - 12:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի լրացուցիչ $8.6 մլն-ի ֆինանսավորում` հատկացվող ֆինանսավորման չափը հասցնելով մինչև $35.1 մլն-ի: Համապատասխան նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 27-ի նիստի օրակարգում: Լրացուցիչ օժանդակությունն առաջին հերթին ուղղվելու է ընտրական գործընթացների թափանցիկությանը, հաշվետվողականության և արդյունավետության, ընտրական վարչարարության և ընտրական իրավական դաշտի բարելավմանը, ընտրողների կրթության ամրապնդմանը, ընտրական գործընթացներում քաղաքացիական ներգրավվածության խթանմանը, արդյունավետ ռազմավարական հաղորդակցության արշավների և հանրային շփումների խրախուսմանը, ինչպես նաև խորհրդարանի հետ ընտրողների կապի ամրապնդմանը: Փոփոխությամբ նախատեսվում է նաև Համաձայնագրի ավարտի ամսաթիվը 2020 թվականի սեպտեմբերի 30-ից երկարաձգել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ դարձնել դրանով սահմանված ծրագրերի իրականացումը: Ընթերցեք նաև՝ «ԱՄՆ ՄԶԳ լրացուցիչ $7.5 մլն կհատկացնի ՀՀ-ին»: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ |