Սյունիքի օդանավակայանը 2020-ին շահագործման կհանձնվի![]() 15 նոյեմբերի 2019 - 22:20 AMT PanARMENIAN.Net - Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են, նախատեսվում է այն շահագործման հանձնել 2020 թվականի գարնանը։ Այս մասին հաղորդում է Armradio.am-ը՝ հավելելով, որ ըստ նախնական տվյալների՝ Կապան-Երևան-Կապան չվերթը կարժենա 40,000 դրամ։ «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝նախատեսվում է ունենալ 20 և ավելի աշխատակից, որոնք 1 ժամում կսպասարկեն մոտ 100 ուղևորի: Նախատեսվում է նաև շահագործման հանձնել 19 տեղանոց չեխական Լ 410 ինքնաթիռը։ Սյունիքի օդանավակայանի վերագործարկումը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական խոշոր նախագծերից է։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |