Հայկական լավաշի մասին գիրքը՝ The National Post-ի շաբաթվա խոհարարական գիրք

Հայկական լավաշի մասին գիրքը՝ The National Post-ի շաբաթվա խոհարարական գիրք

PanARMENIAN.Net - Գրող Քեյթ Լիհիի, լուսանկարիչ Ջոն Լիի և շեֆ խոհարար Արա Զադայի «Լավաշ. Հաց, որ 1000 ճաշատեսակի սկիզբ դարձավ, ինչպես նաև աղցաններ, ռագու և այլ բաղադրատոմսեր Հայաստանից» խոհարարական գիրքը The National Post հրատարակությունը ճանաչել է շաբաթվա լավագույն գիրք:

Դրանում ներկայացված է Հայաստանի և Արցախի խոհանոցը` նախուտեստներից մինչև աղանդեր, մեծ ուշադրություն է դարձված հատկապես լավաշին, որը գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգությունների ցանկում:

Նշվում է, որ լավաշը պատրաստվել է Օսմանյան կայսրության գյուղերում՝ Ցեղասպանությունից առաջ, ինչպես նաև Արևմտյան Հայաստանում:

«ԽՍՀՄ ժամանակաշրջանում ամեն ինչ արվել է, որ հայերը ռուսական հաց օգտագործեն, բայց ոչ ոք չի դադարել լավաշ թխել»,- ասվում է գրքում:

2014-ի նոյեմբերի 26-ին որոշվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառել նաև Հայաստանի ներկայացրած «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---