Վարչապետ. Տնտեսվարողին կաջակցենք, գյուղոլորտում ներդրումներ կարվեն![]() 22 մարտի 2020 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց Կառավարությունը երկու խնդիր ունի՝ վարակի հետ կապված հարցերի լուծումը և տնտեսական նոր մոտեցումների գործարկումը, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեծ հաշվով, այս իրավիճակից ավելի ուժեղացած դուրս կգան այն երկրները, որոնք կհասցնեն տնտեսության հետագա զարգացումն ապահովող երկարաժամկետ ռազմավարական բնույթի որոշումներ կայացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ մի քանի այդպիսի որոշումներ ՀՀ կառավարույթնունն արդեն կայացրել է: Վարչապետը նշել է, որ որոշվել է լայն աջակցություն ցուցաբերել տնտեսությանն ու տնտեսվարողին, որը, իր հերթին, օգտակար կլինի նաև այլ մարդկանց: Փաշինյանը նշել է, որ արդեն իսկ պատրաստվում են արտոնյալ վարկերի փաթեթներ ընկերությունների համար, որոնք կունենան աջակցության կարիք՝ աշխատողների աշխատավարձերը վճարելու, հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու և արտադրությունը կազմակերպելու համար: Վարչապետի խոսքով՝ Կառավարությունը որոշել է 30-60%-ով մասնակցություն ունենալ տնտեսվարողին ֆինանսավորման պրոցեսին և սուբսիդավորել վարկերը, որ տնտեսվարողները հավելյալ վճարումներ չունենան: Փաշինյանը կարևորել է հատկապես գյուղատնտեսության ոլորտում արվող ներդրումները: Նա նշել է, որ գործադիրն աջակցություն կցուցաբերի անհատներին, որոնք առաջարկված գյուղատնտեսական ծրագրերով մասնակցություն են ունենում ոլորտի զարգացմանը: Նման պարագայում՝ Կառավարությունը կզրոյացնի վարկային բոլոր տոկոսները և կունենա ֆինանսավորման մասնակցություն՝ անհատների պարագայում մինչև 30%: Փաշինյանը նշել է նաև, որ վատ վարկային պատմություն ունեցող քաղաքացիները, որոնք ցանկանում են գյուղատնտեսության ոլորտի ծրագրերին մասնակցություն ունենալ, իրենց համայնքներում կարող են ձևավորել գյուղացիական կոոպերատիվներ, այդ պարագայում Կառավարրությունը կարող է 50-70 %-ով մասնակցություն ունենալ: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 22-ի երեկոյի դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |