ԱՄՆ-ն $1.1 մլն կհատկացնի ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին

ԱՄՆ-ն $1.1 մլն կհատկացնի ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը կորոնավիրուսի դեմ պայքարի համար 1.1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին։ Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ ողջունելով այդ որոշումը։

Գումարը ՀՀ-ին կհատկացվի համաշխարհային պայքարի փաթեթի շրջանակում, որով ԱՄՆ Պետդեպարտամենտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը $274 միլիոն են հատկացնում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առավել խոցելի երկրներին։ Այդպիսի երկրները 64 են։

Լրացուցիչ ֆինանսական օգնությունը կուղղվի առողջապահական ոլորտին։ Այն թույլ կտա Հայաստանին պատրաստել լաբորատոր համակարգեր, ակտիվացնել դեպքերի հայտնաբերումն ու տարածման հսկողությունը, աջակցել տեխնիկական փորձագետներին և կառավարել ռիսկերը։

Ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կոչ էր արել նպաստել, որպեսզի ԱՄՆ-ն աջակցություն տրամադրի Հայաստանին՝ իրավիճակից դուրս գալու համար։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---