ՍԱՏՄ․ 1 ընկերության գործունեություն դադարեցվել է, սննդի առցանց վաճառքը վերահսկվում է 7 ապրիլի 2020 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտ ամսին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին 62 ահազանգ է ստացվել, ապրիլի առաջին 7 օրվա մեջ՝ 18, հայտարարել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Նա նշել է, որ ապրիլի 6-ին տեսչական մարմնում ստեղծվել է աշխատանքային խումբ առցանց վաճառվող սննդամթերքի որակը վերահսկելու համար։ Ավետիսյանը հայտնել է, որ ՀՀ-ում գործող գրեթե բոլոր մեծ արտադրամասերն ուղարկում են իրենց ամենօրյա սանիտարահիգիենիկ գործունեությունից ֆոտո և վիդեո հաշվետվություններ։ Անդրադառնալով Daroink ընկերության աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակման լուրին՝ նա նշել է, որ արտադրամասում վարակվել է մենեջերներից մեկը, որը, սակայն արտադրության գործընթացի հետ կապ չունի։ ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ Գեղարքունիքում հանրային սննդի երկու կետի գործունեությունը դադարեցված չի եղել, սակայն ապրիլի 6-ից դրանք իրականացնում են միայն առաքում։ Ավետիսյանը հայտնել է, որ մինչև ապրիլի 7-ը միայն մեկ տնտեսվարողի գործունեություն է կասեցվել։ Նրա խոսքով ՍԱՏՄ տեսուչները շրջում են խանութներում և սննդամթերքի վաճառքով զբաղվող կառույցներում՝ վերահսկելով անհրաժեշտ և պարտադիր պահանջների կատարումը։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 7-ի դրությամբ ավելացել է 20-ով, վարակվածների ընդհանուր թիվը 853 է։ Ընդհանուր առմամբ` ապաքինվել է 87 մարդ։ Մահվան ելքով դեպքերը 8-ն են։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |