Լավրովն ակնարկել է, որ ՀՀ համար գազի գինը կապված է ՀԿԵ դեմ քրգործի հետ

Լավրովն ակնարկել է, որ ՀՀ համար գազի գինը կապված է ՀԿԵ դեմ քրգործի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով դաշնակիցների` մասնավորապես ՀՀ համար, գազի սակագնին, ակնարկել է, որ Հայաստանի համար գազի գինը կապված է Հարավկովկասյան երկաթուղու դեմ (ՀԿԵ) քրգործի հետ։

Այդ մասին Լավրովը խոսել է Գոռչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակիցների հետ կլոր սեղանի ժամանակ` պատասխանելով հայ լրագրողի հարցին։

Նա հավելել է, որ դաշնակից լինելը պետք է ամեն տեղ դրսևորվի։

«Մենք հուսով ենք, որ այն դատական վարույթները, որոնք վերջին մի քանի տարում հարուցվել են համատեղ ընկերությունների դեմ, մասնավորապես` ՀԿԵ դեմ, կկարգավորվեն առանց դաշնակիցներին ոչ հարիր գործոնների ներմուծման»,- ասել է Լավրովը։

Նա ասել է, որ երբ գազի գինը ՀՀ և Բելառուսի համար 2-3 անգամ շուկայականից ցածր էր, դա ընկալվում էր որպես իրողություն,ոչ ոք չէր ասում, որ դա քաղաքականություն է։

«Բոլորն ասում էին, որ այդպես էլ պետք է լինի։ Դաշնակիցները, իհարկե, պետք է տնտեսական առավելություններ ստանան, ես դրանում կասկած չունեմ։ Սակայն, միևնույն ժամանակ, սխալ է հիշել դրա մասին միայն այն ժամանակ, երբ իրողությունը փոխվում է»,- ասել է Լավրովը։

Նա նշել է նաև, որ ՀՀ մասով, խնդիրներից մեկը, որը խրոնիկ է, ներքին սակագներն են ՀՀ-ում, որոնք այնպիսին են, որ դա դժվարացնում է արտոնյալ գնագոյացման հնարավորությունը։

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ վերջերս հեռախոսազրուց է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև և նրանք տեսնում են երկու երկրի ռազմավարական գործակցության զարգացման ուղիները։

2018-ի օգոստոսին Հարավկովկասյան երկաթուղիների գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին՝ մոտ $19 հազար հարկ չվճարելու կասկածանքով: Ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնեց, որ քրգործ է հարուցվել տրանսպորտի նախկին փոխնախարարի դեմ, որը թաքցրել էր ՀԿԵ-ում հայտնաբերված չարաշահումները: Բացի այդ, 2018-ին ՔԿ-ն ստուգումներ սկսեց ընկերությունում՝ ստուգելով վերջին 10 տարվա գործունեությունը, 228,8 մլն դոլարի ներդրումների արդյունավետությունը: 2018-ի սեպտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր երկաթուղում մոտ 60 մլն դոլարի չարաշահումներ հայտնաբերելու մասին։

Կոնցեսիոն պայմանագիրը ՀՀ կառավարության ու Ռուսաստանյան երկաթուղիների միջև կնքվել էր 2008 թվականին 30 տարով՝ 20 տարով երկարացնելու հնարավորությամբ։ Երկաթուղու շարժակազմը՝ գնացքները, ավելի քան 2000 վագոն, էլեկտրագնացքները, լոկոմոտիվները և այլն, հանդիսանում են ռուսական կողմի սեփականությունը։

 Ուշագրավ
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի
Փաստացի բուժում է ստանում 63 հիվանդ
«Ռազմական լուծում լինել չի կարող», - ասել է նա