ՄԱԳԱՏԷ-ն հետևում է Մեծամորի ԱԷԿ-ի հարցին՝ հարվածի սպառնալիքի մասին հրապարակումներից հետո

ՄԱԳԱՏԷ-ն հետևում է Մեծամորի ԱԷԿ-ի հարցին՝ հարվածի սպառնալիքի մասին հրապարակումներից հետո

PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղյակ է ԶԼՄ հրապարակումներին, որոնք վերաբերում են «միջուկային խաղաղ կայանների դեմ ուժի կիրառման» սպառնալիքին, PanARMENIAN.Net ին ասացին ՄԱԳԱՏԷ-ից։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագըֆ Դարգյահլը սպառնացել էր, թե իր երկիրը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Նա իբրևէ պատասխանել էր Մինգեչաուրը խոցելու սպառնալիքի մասին հարցին՝ նշելով, որ ռելիեֆն ու ՀՕՊ-ը դա թույլ չեն տա։ Հայկական կողմից ոչ մի պաշտոնյա նման սպառնալիք չի հնչեցրել։

«ՄԱԳԱՏԷ-ն ԶԼՄ հրապարակումների շնորհիվ տեղյակ է միջուկային խաղաղ կայանների դեմ ուժի կիրառման սպառնալիքին։ Մենք ուշադրությամբ հետևում ենք այս հարցին»,- նշել են գործակալությունից։

Ավելի վաղ France 24-ի եթերում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել էր, որ ադրբեջանական կոմղի նմանօրինակ հայտարարությունները, նախևառաջ, սպառնալիք են իրենց ժողովրդի համար։

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---