Դե Վաալ. ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ՌԴ-ն կարող են զսպել ՀՀ-ին ու Ադրբեջանին, բայց ժամանակ ու ցանկություն չունեն

Դե Վաալ. ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ՌԴ-ն կարող են զսպել ՀՀ-ին ու Ադրբեջանին, բայց ժամանակ ու ցանկություն չունեն

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի մասին «Սև այգի» աշխատության հեղինակ, Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դը Վաալը, անդրադառնալով Արցախյան հակամարտությանը, նշել է, որ խաղաղությանը, «ինչքան էլ՝ տխուր է, այսօր ավելի հեռու է, քան երբևէ»։

Նա այս եզրահանգումը բացատրում է հետևյալ կերպ․

Իրավիճակը արագ է փոփոխվում և հետագա էսկալացիան լրիվ հնարավոր է։ Իսկ Ադրբեջանում վերջին իրադարձությունները լավատեսություն չեն ներշնչում։ Նախագահ Իլհամ Ալիևը թոշակի է ուղարկել բազմամյա արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ հայտարարելով, որ նա անօգուտ բանակցություններով էր զբաղված։ Դրան հետևել է Բաքվում բողոքի ցույցը, որի մասնակիցները պահանջում էին Հայաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում բռնել։

«(ՀՀ վարչապետ,- խմբ.) Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալով հույս հայտնվեց, որ կողմերը կգնան թեև դանդաղ, սակայն բանակցությունների ճանապարհով։

Թեև արտաքնապես իրավիճակը բարելավվել էր, զգալի ոչ մի փոփոխություն տեղի չէր ունեցել։ Վերջին բախումները վերջ դրեցին (թավշյա հեղափոխությանը հաջորդած,- խմբ.) երկամյա մեղրամսին»,- նշում է նա։

Ըստ դե Վաալի` միջազգային ճնշումը այստեղ հազիվ թե օգնի. «Չնայած (ՌԴ ԱԳ նախարար) Սերգեյ Լավրովի՝ խաղաղության համաձայնագիր մշակելու ուղղությամբ ակտիվ ջանքերին՝ ռուսական իշխանություններն առանձնապես հետաքրքրված չեն Երևանի կամ Բաքվի հետ իրենց հարաբերությունները ռիսկի տակ դնելով՝ հանուն խաղաղության հաստատման։ Բացի այդ, կողմերը չեն վստահում Ռուսաստանին․ Ադրբեջանը, որովհետև Ռուսաստանը և Հայաստանը ռազմական դաշինք ունեն, Հայաստանը, որովհետև Մոսկվան, կարծես, չի շտապում դաշնակցի նկատմամբ ստանձնած իր ռազմական պարտավորությունները կատարել։

Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են, հարկ է հիշել, որ ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Ուկրաինայի, ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս զինվորականներ չկան։

Ինչ վերաբերում է այլ պետություններին, Թուրքիան աջակցում է Ադրբեջանինն, բայց ակնհայտորեն չի ուզում, որ իր սահմանների մոտ ևս մեկ կոնֆլիկտ բռնկվի։ Իրանը գեթ հետաքրքրված դիտորդ է՝ որևէ դեր չխաղացող։ ԱՄՆ-ն՝ երբևէ ակտիվ միջնորդը, վերջին 10 տարում տարածաշրջանում կտրուկ կրճատել է իր ներգրավվածությունը, առավելապես (ԱՄՆ նախագահ) Դոլանդ Թրամփի օրոք։

Հիմա մնում է հուսալ, որ կկնքվի հերթական փխրուն զինադադարը։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, ինչքան էլ՝ տխուր է, այսօր այն ավելի հեռու է, քան երբևէ։

ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Ռուսաստանն ունեն բավարար գործիքակազմ Հայաստանին և Ադրբեջանին զսպելու համար, սակայն չունեն դրա համար ոչ ժամանակ, ոչ ուժ, ոչ ցանկություն, որ Հայաստանին և Ադրբեջանին ստիպեն խաղաղություն կնքել, էլ չասած խաղաղապահներ ուղարկեն, որոնք պետք է հետևեն համաձայնագրի իրականացմանը», - եզրակացնում է նա։

Թոմաս դե Վաալը հուլիսի 15-ին նույնպես անդրադարձել էր Տավուշյան բախումներին՝ հիշեցնելով, որ դեռ 2019-ի հոկտեմբերին իր հոդվածներից մեկում կանխատեսել էր, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում քաղաքական շարժի բացակայությոնը կարող է պատճառ դառնալ իրավիճակի շիկացման։

Հրապարակախոսը գրել է, որ պարզ չէ, թե որ կողմն է սկսել բախումները, թեև Ադրբեջանի հետաքրքրությունն ավելի մեծ էր։

Կարդացեք նաև՝ «Դե Վաալ. Պարզ չէ՝ որ կողմն է սկսել բախումները, թեև Ադրբեջանի հետաքրքրությունն ավելի մեծ էր»

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---