Հայ քահանան Լոս Անջելեսի ոստիկանությանը դատի է տվել ցույցի ժամանակ իր հանդեպ ուժի կիրառման համար13 օգոստոսի 2020 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնաթող քահանա Տեր Արմեն Բաղրամյանը դատի տվել Լոս Անջելեսի ոստիկանության բաժնին՝ հայտարարելով, թե սպան հուլիսին Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության դիմաց խաղաղ հավաքի ժամանակ իր հանդեպ անհամաչափ ուժ է կիրառել՝ պատճառելով վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Asbarez.com-ը։ Դատական նիստի համաձայն, ըստ քահանայի՝ սպա Ռուիզը հրացանի կոթով հարվածել է իր ստամոքսին, և մինչ նա փորձել է վերականգնել հավասարակշռությունը, սպան ևս մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակին։ Տուժածը դեպքի վայրից շտապօգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Հուլիսի 21-ին հայազգի ցուցարարները Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց բողոքի խաղաղ ակցիա են իրականացրել՝ ՀՀ հանդեպ Ադրբեջանի սահնձազերծած ռազմական գործողությունների դեմ։ Շենքի մոտ հավաքվել էին նաև ադրբեջանցիներ։ Ցուցարարների միջև ծեծկռտուք է եղել։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է |